1.05.2025
ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է Հայաստան ներքին անձնագրերով մուտք գործելու կանոնները
prev Նախորդ նորություն

Տաջիկստանը կարգելի արցախյան արտադրանքը. նախաձեռնողը Բաքուն է

Ադրբեջանն ու Տաջիկսստանը պայմանավորվել են Տաջիկստանի տարածքում Արցախի Հանարպետության արտադրանքի վաճառքի արգելքի շուրջ: Պայմանավորվածությունը  ձեռք է բերվել Բաքվում ընթացող առևտրա-տնտեսական հարցերով ադրբեջանա-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի նիստում:


Ռուսարմինֆոն հաղորդում է, որ արգելքը առնչվում է նաև տնտեսական հարաբերություններին.


«Բաքուն և Դուշանբեն նաև պայմանավորվել են թույլ չտալ տաջիկական ընկերություններին մասնակցել Ադրբեջանի օկուպացված տարածքներում որևէ տնտեսական գործունեության», —ասված է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ: 


Աղբյուրը հիշեցնում է, որ 2017-ի փոետրվարին նմանատիպ փաստաթուղթ, որն արգելում է արցախյան արտադրանքի վաճառքը, ստորագրվել է նաև Ուկրաինայի և Ադրբեջանի միջև:

Դատախազը Լապշինի համար 6,5 տարի ազատազրկում է պահանջել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով