Ղազախական ազգային նավթային "КазТрансОйл"–ը աշխատանքներ է տանում Ադրբեջանի տարածքով`երկաթգծային ճանապարհով դեպի Բաթումիի նավթային տերմինալ նավթի տարանցման ծավալների մեծացման ուղղությամբ։ Այդ մասին Trend–ին հայտնել են Ղազախստանի էներգետիկայի նախարարությունում։Բաթումիի նավթային տերմինալը 100%-ով պատկանում է "КазТрансОйл"–ին։Նախարարությունում նշել են, որ այս տարվա ավարտին նախատեսված Աքթաու նավահանգստի սեփականաշնորհումը չի անդրադառնա Ադրբեջանի տարածքով ղազախական նավթի տարանցման ծրագրերի վրա։