17.04.2025
ՌԴ-ն առաջարկել է ՀՀ իշխանություններին ռուսերենին պետական կարգավիճակ տալ
prev Նախորդ նորություն

Թուրքիան 4 հազար ռուսաստանցիների ԻՊ-ի հետ կապերի պատճառով սեւ ցուցակում է ընդգրկել

Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի 4 հազար 128 քաղաքացիների արգելելն են երկիր մուտքը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարելու կասկածանքով, նույն պատճառով 2011 թվականին երկրից արտաքսվել են 804 ռուսաստանցիներ, նշված է Թուրքիայի Ներքին գործերի նախարարության զեկույցում, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ անձանց սեւ ցուցակը, որոնց Թուրքիա մուտքն արգելվել է ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով, ներառում է 146 երկրներից 53 հազար 781 արտասահմանցիների, առաջատար դիրք են գրավում Սաուդյան Արաբիայի քաղաքացիները (7 հազար 523 մարդ), Թունիսի (4 հազար 605) եւ ՌԴ-ի (4 հազար 128):

4 հազար 957 արտասահմանցիների թվում ԻՊ-ի հետ կապերի համար 2011 թվականին Թուրքիայից ամենամեծ թվով արտաքսվել են ՌԴ քաղաքացիները (804), այնուհետեւ հաջորդում են Ինդոնեզիան (435) եւ Տաջիկստանը (308):

Բաքուն տապալում է ԼՂ բանակցային գործընթացի առաջ մղման ջանքերը. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար