24.11.2024
Հայացք Բաքվից. Ադրբեջանի ԶՈւ գործուղումը Սիրիա` քայլ է Թուրքիայի շահերի դեմ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն առաջարկել է ՀՀ իշխանություններին ռուսերենին պետական կարգավիճակ տալ

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ՀՀ իշխանություններին առաջարկել է պաշտոնական կարգավիճակով ամրագրել ռուսերենը ՀՀ օրենսդրության մեջ, որպեսզի Հայաստանի ազգային վարորդական իրավունքները ճանաչվեն ՌԴ տարածքում:


Ավելի վաղ VERELQտեղեկացրել էր, որ հունիսի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ է մտել օրենք, որով օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է ՌԴ-ում վարորդ աշխատել այլ պետությունների կողմից տրված վարորդական իրավունքներով: Անցած շաբաթ, սակայն, Պետական դուման օրենք ընդունեց, որով նման իրավունք տրվեց միայն այն երկրներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է ամրագրված, այդպիսիք են Բելառուսն ու Ղրղզստանը: Մնացած դեպքերում վարորդները պետք է սովորեն, քննություն հանձնեն ու ստանան ՌԴ նմուշի վարորդական իրավունք, հակառակ դեպքում կտուգանվեն:


«Ես կարող եմ ասել միայն մի բան. ամրագրեք ռուսերենը, իբրև պաշտոնական և այդ դեպքում օրենքը կտարածվի նաև ՀՀ քաղաքացիների վրա»,- ասել է Վոլոդինը ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը:


ՏԱՍՍ հաղորդմամբ, հարցը բարձրաձայնել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը՝ նշելով, որ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիները լուրջ խնդրի առաջ են կանգնել: 


«Երբ մենք քննարկում էինք այդ հարցը, մենք ընդգծում էինք, որ այդ նորմը գործում է միայն այն երկրների համար, որտեղ սահմանադրորեն ռուսերենի կարգավիճակն ամրագրված է» ,- իր հերթին պարզաբանել է Վոլոդինը:

Հիշեցնենք, օրենքն ուժի մեջ է մտել և որևէ մեկը այն չի փոխելու կամ դրա անցումային շրջանը չի երկարացնելու: