20.04.2025
Առաջիկա օրերին Լարսը օրական երկու ժամով փակ կլինի
prev Նախորդ նորություն

Երևանից հնարավոր է չվերթներ իրականացվեն դեպի Պարսից ծոցի մարգարիտ՝ Քիշ կղզի

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն ընդունել է իրանական «Քիշ էյր» ավիաընկերության տնօրեն հրամանատար Ջադիդիի գլխավորած պատվիրակությանը: 


Հանդիպման ընթացքում քննարկվել է Պարսից ծոցում գտնվող Քիշ կղզուց դեպի Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կանոնավոր չվերթներ իրականացնելու հնարավորությունը: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչներն ավիաընկերության ներկայացուցիչներին առաջարկել են քննարկել նաև դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան թռիչքներ իրականացնելու հնարավորությունը:

ՔԱԳՎ-ից հիշեցնում են, որ 2017 թվականի հունիսի 22-ից «Քիշ էյր» ավիաընկերությունը շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ոչ կանոնավոր չվերթներ է իրականացնում Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով:

Նշենք, որ Քիշ կղզին համարվում է Պարսից ծոցի մարգարիտը՝ այն հայտնի է իր լողափերով: Քիշ կղզուց կարելի է տեսնել Դուբայը, բայց ի տարբերություն վերջինիս, Իրանի այս հանգստավայրը բավականին մատչելի է, թեև մատուցված ծառայությունների մասով բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում: 

Հայաստանը 2025 թ-ից կարող է ստանալ գազ ու էլեկտրաէներգիա ԵԱՏՄ ներքին գներով. փոխնախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար