24.11.2024
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
prev Նախորդ նորություն

Բաքու–Անկարա–Աշգաբադ. ՌԴ–ն շրջանցող էներգետիկ միջանցք

Օրերս Բաքվում կայանալու է Թուրքիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը haqqin.az–ի հետ զրույցում նշել է, որ Թուրքմենստանն իր էներգակիրներն արտաքին շուկաներ դուրս բերելու համար օգտագործում է Ադրբեջանը։

«Թուրքմենստանն Ադրբեջանի տարածքով արտահանում է ինչպես նավթ, այնպես էլ նավթամթերքներ։ Նավթը Բաքու է հասնում տանկերներով, ինչից հետո այն Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղով արտահանվում է թուրքական Ջեյհան տերմինալ։ Թուրքմենական նավթամթերքներն արտահանվում են Վրաստանի ադրբեջանական տերմինալ` Կուլևիով»,– նշել է նա։

USAK եվրասիական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հասան Օզերթեմը հայտարարել է, որ Թուրքիա–Ադրբեջան–Թուրքմենստան միությունը մեծ ապագա ունի։

«Ադրբեջանը ու Թուրքմենստանն էներգակիրների մեծ պաշարներ ունեն և Տրանսկասպյան խողովակաշարի կյանքի կոչման դեպքում Թուրքիան վերածվելու է խոշոր էներգետիկ միջանցքի։ Կասպից ծովի հատակով այդ խողովակի անցկացումից կշահեն Ադրբեջանն ու Թուրքիան, որպես տարացիկ երկրներ»,– հավելել է նա։