24.11.2024
Բաքուն տապալում է ԼՂ բանակցային գործընթացի առաջ մղման ջանքերը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Արցախում 2017 թ-ի առաջին կիսամյակում գրանցվել է զբոսաշրջության 26 տոկոս աճ

2017 թվականի առաջին եռամսյակի տվյալներով Արցախի Հանրապետության զբոսաշրջության բնագավառը աճ է գրանցել բոլոր ուղղություններով:


ԱՀ արտաքին գործերի նախարարության տվյալներով 2017 թվականի հունվար–հունիս ամիսներին Արցախում գրանցվել է 26 տոկոս օտարեկրկյա զբոսաշրջիկների քանակի աճ, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ /2016 թվականի համեմատ այն կազմել է 46%/:


Այցելությունների քանակը ավելացել է նաև հիմնական զբոսաշրջավայրերում. Տիգրանակերտի պետական արգելոց են այցելել ավելի քան 5000 այցելու՝ ինչը 62 տոկոսով ավել է 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:


Հաշվարկային գնահատականներով զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 1.7 միլիարդ ՀՀ դրամ /աճը կազմել է 35 տոկոս/:


Հարկ է ընդգծել, որ վերոհիշյալ ժամանակահատվածում զբոսաշրջության բնագավառի զարգացմանն ուղղված ծրագրերի համար բացի պետական բյուջեի միջոցներից, հաջողվել է ներգրավել նաև 25 միլիոն ՀՀ դրամ ներդրումներ միջազգային դոնորների կողմից: