20.04.2025
Վրաստանի եւ Ուկրաինայի նախագահները գործընկերության հռչակագիր են ստորագրել
prev Նախորդ նորություն

Վերջին 14 տարվա ընթացքում Թուրքիայի ուղիղ ներդրումներն Ադրբեջանում կազմել են $6.2 մլրդ

Ինֆորմացիոն և կոմունիացիոն ոլորտները, արդյունաբերությունն ու շինարարությունը ամենամեծ հետաքրքրությունն են ներկայացնում թուրք ներդրողների համար Ադրբեջանում։ Այդ մասին Trend–ին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրետտին Ջանիկլին։

Նա նշել է, որ Թուրքիան բարձր է գնահատում այն նախագծերը, որոնք ուղղված են Հարավային Կովկասի զարգացմանը։

Որպես օրինակ նա բերել է Բաքու–Թբիլիսի–Ջեյհան, Բաքու–Թբիլիսի–Էրզրում, ինչպես նաև TANAP նախագծերը։ Նրա խոսքով, Ադրբեջանում այս պահին գործում է թուրքական կապիտալով մոտ 3.000 ձեռնարկություն, իսկ Թուրքիայում`մոտ երկու հազար ադրբեջանական կապիտալով ընկերություն։

Ջանիկլին հավելել է, որ վերջին 14 տարվա ընթացքում Թուրքիայի ուղիղ ներդրումներն Ադրբեջանում կազմել են 6,2 միլիարդ դոլար։

Առաջիկա օրերին Լարսը օրական երկու ժամով փակ կլինի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար