30.11.2024
Փորձագետներ. Ռոհանիի այցից Մոսկվա չպետք է լուրջ ճեղքումներ սպասել
27.03.2017
Փորձագետներ. Ռոհանիի այցից Մոսկվա չպետք է լուրջ ճեղքումներ սպասել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մարտի 27–28–ը Մոսկվա է այցելելու Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Անկախ փորձագետ Դմիտրի Ադամիդովը հայտարարել է, որ Իրանի ու ՌԴ–ի հարաբերությունները պատմականորեն բարդ են զարգացել։ Դա բացատրվում է Կասպյան տարածաշրջանում, Միջին Ասիայում և Մերձավոր Արևելքում երկրների միջև մրցակցությամբ։ Ըստ նրա, Սիրիայւոմ ստեղծված իրավիճակը ՌԴ–ին ու Իրանին բնական դաշնակիցներ է դարձրել և այդ միությունը ժամանակավորից պետք է վերափոխվի երկարաժամկետի, փոխանցում է expert.ru կայքը։ Ռոհանիի այցից Մոսկվա չպետք է սպասել արագ ճեղքումներ։ Իրանը երկար ու մանրակրկիտ «առևտուր» է անում` մինչև որևէ գործարք կնքելը։ Սակայն ՌԴ–ի օգտին է նախագահ Թրամփի հռետորաբանությունը, որն հակաիրանական է։ ՌԴ–ը և Իրանը համագործակցության լավ ներուժ ունեն ռազմա–արդյունաբերության և էներգետիկ ոլորտներում։ «Алор Брокер»–ի փորձագետ Ալեքսեյ Անտոնովը հայտարարել է, որ Իրանի հետ տնտեսական հարաբերություններին պետք է նայել պրակտիկ օգուտներ ստանալու, այլ ոչ թե հիպոթետիկ աշխարհաքաղաքական օգուտների դիտանկյունից։Ըստ նրա, Իրանի մասնաբաժինը ՌԴ–ի հետ առևտրում կազմում է մոտ 0,2%, իսկ ՌԴ–ի մասնաբաժինը Իրանի համար` 1,1%։