Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Մոսկվա սպասվող այցին ընդառաջ ռուս–իրանական հարաբերությունները գտնվում են պատմական առումով վերելքի կետում։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաինը։ IRNA–ի փոխանցմամբ, իրանցի դիվանագետը բարձր է գնահատել ՌԴ–ի ու Իրանի երկկողմ հարաբերությունները, փոխանցում է EADaily–ն։ Ըստ նրա, ՌԴ–ի ու Իրանի հարաբերությունները պատմական վերելք են ապրում ու նախագահի առաջիկա այցը վճռական ճեղքման կբերի։ Սպասվում է առևտրա–տնտեսական ոլորտում համաձայնագրերի կնքում։