20.04.2025
Վրաստան 2017-ի առաջին վեց ամիսներին այցելել է 1.3 մլն զբոսաշրջիկ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ՊՆ-ն զինվորների ծնողներին կոչ է արել կապի միջոցներով չքննարկել ռազմական թեմաներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինվորների ծնողներին կոչ է արել հեռախոսով չքննարկել զինվորական ծառայության հետ կապված թեմաներ: Այս մասին հայտնում է ադրբեջանական turan.az-ը:

«Ռազմական ծառայությանը վերաբերող թեմաներ հեռախոսով և սոցիալական կայքերով մի քննարկեք »,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ՊՆ-ն ծնողներին հորդորել է նաև չհրապարակել զորամասերի, զենքերի, ռազմական սարքավորումների և հենց զինծառայողների նկարները, չնշել զորամասերի տեղակայման վայրերը:

Ավելի վաղ հայկական կողմը բազմիցս հրապարակել է հեռախոսազրույցներ, որոնցում ադրբեջանցիները խոսում են շփման գծում տիրող իրավիճակի և իրենց կորուստների մասին, ինչը խուճապ է առաջացրել ադրբեջանական ՊՆ-ում:

Իրանում ՀՀ դեսպանը և Առևտրի զարգացման կազմակերպության նախագահը քննարկել են տնտեսությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար