24.11.2024
Լապշինը՝ ԼՂՀ այցերի մասին. Ինձ մեղավոր չեմ ճանաչում, որպես զբոսաշրջիկ եմ գնացել
prev Նախորդ նորություն

Վրաստան 2017-ի առաջին վեց ամիսներին այցելել է 1.3 մլն զբոսաշրջիկ

Հունվար-հունիս ամիսներին Վրաստան է այցելել 3 մլն օտարերկրացի, ինչը 354,4 հազարով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Աճը կազմել է 13.4%: Այս մասին հաղորդում է Վրաստանի տուրիզմի ազգային ադմինիստրացիան:


Նշվում է, որ 1.3 մլնը կազմում են այն այցելուները, ովքեր Վրաստանում անցկացրել են 24 ժամ և ավելի: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը արձանագրել է 29.1 տոկոս աճ կամ՝  295,1 հազար մարդ: 


Ամենից շատ այցելուներ Վրաստան ժամանել են Ադրբեջանից՝  +7.4%, Հայաստանից՝ +16.2%, Թուրքիայից՝ -15.9%, Ռուսաստանից՝ +27.5%:


Եվրամիության երկրներից ամենից շատ Վրաստան այցելել են Ավստրիայի քաղաքացիները՝ +54%, Նիդերլանդներից՝ + 36%, Գերմանիայից՝ +32%, Մեծ Բրիտանիայից՝ +28%, Ֆրանսիայից՝ +23% և Լիտվայից՝ +17%: Ավելացել է Իրանից զբոսաշրջիկների քանակը՝ +223.4%, Ուզբեկստանից՝ +163%, Սաուդյան Արաբիայից՝ +159%, Հնդկաստանից՝ +133%, Չինաստանից՝ +41%: