24.11.2024
Գյուլ. Ցավոք, հայ-թուրքական արձանագրությունները արդյունք չտվեցին
prev Նախորդ նորություն

Էրդողան. Մինչև 2023թ. Թուրքիան կդադարի կախվածությունն օտարերկրյա զինատեսակների ներկրումից

Մինչև 2023թ.–ը` Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը, Թուրքիան կդադարի կախվածություն ունենալ արտասահմանյան զենքերի մատակարարողներից։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի իշխանություններն ակտիվորեն աջակցելու են տեղական ռազմա–արդյունաբերական ընկերություններին։

Ըստ նրա, ովքեր կփորձեն դանդաղեցնեն Թուրքիայի ռազմական արդյունաբերության աշխատանքը գործ կունենան անձամբ իր հետ, փոխանցում է Anadolu–ն։

Նա հավելել է, որ 2016թ.–ին Թուրքիան հինգ միլիարդ դոլարի ռազմական նշանակության արտադրանք է ստեղծել։