20.04.2025
Ադրբեջանը 2017 թվականի առաջին կեսին կորցրել է 38 զինծառայող
prev Նախորդ նորություն

Համանախագահները Մինսկի խմբին կներկայացնեն հակամարտության կարգավորման ուղղված քայլերի մասին

Հուլիսի 3-ին՝ այսօր, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Վիեննա: Այս մասին համանախագահները տեղեկացրել էին տարածաշրջան կատարած այցի արդյունքներով տարածած հաղորդագրության մեջ հունիսի 19-ին:


Նշվում էր, որ համանախագահները  Մինսկի խմբի անդամներին կտեղեկացնեն հակամարտության կարգավորման ուղղությամբ արվող քայլերի մասին:


Հիշեցնենք, հուլիսի 11-ին Ավստրիայի Մաուէրբախում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ոչ ֆորմալ նիստի շրջանակներում: 


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր VERELQ-ը, անցած շաբաթ Էդվարդ Նալբանդյանը Ազգային Ժողովում չէր բացառել, որ հուլիսին հնարավոր է հանդիպի ադրբեջանցի գործընկերոջը: Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են իրենց պատրաստակամությունը և արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել:  

Ալեքսանդր Լապշինի մայրը ցանկանում է ցուցմունք տալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար