ՆԱՏՕ–ն որոշում է կայացրել չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին և ճանաչել է նախագահական լիազորություններն ընդլայնելու հանրաքվեի արդյունքները, փոխանցում է Deutsche Wirtschafts Nachrichten–ը։Պաշտպանության հարցերով փորձագետ Ռայներ Առնոլդը հայտարարել է, որ գեոպոլիտիկ առումով Թուրքիան անփոխարինելի է, սակայն նախագահ Էրդողանը պետք է հասկանա, որ զգում է Արևմուտքի կարիքը։ Եվրոպացիներն ոչինչ չեն կարող հակադրել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, քանի որ աշխարհագրությունը նրա կողմից է։ Թուրքիան շրջափակված է «կազմաքանվող Եվրոպայով, ագրեսիվ Մոսկվայով ու Միջին Արևելքով»։Անկարան անհրաժեշտ է Արևմուտքին միգրացիոն հոսքերի դադարեցման, Մոսկվային վերահսկելու ու ահաբեկչությունը կանխելու համար։