20.04.2025
Լապշինի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Կախա Կալաձեն հրաժարական է տվել. նա կպայքարի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Грузия-Онлайн-ը:


Նա մտադիր է պայքարել Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար: Նա ներկայացրել է իր հնգամյա գործունեության մասին զեկույց և հայտնել, որ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում իրեն առաջադրվելու առաջարկ է արել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:


«Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է իմ թեկնածությունը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի ընտրվելու դեպքում լինեմ հաջողակ: Ես հավատում եմ մեր թիմի միասնականությանը»,- ասել է նա:


Ի դեպ, Կալաձեն նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2012-ից` «Վրացական երազանքի»` իշխանության գալուց հետո:

Ընդլայնվում են Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի տարածաշրջանային հնարավորությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար