«Էյֆորիան շուտով կանցնի». Կդառնա, արդյոք, Ադրբեջանը տարածաշրջանային լոգիստիկ հանգույց
Բաքու–Թբիլիսի–Կարս և ՌԴ–Ադրբեջան–Իրան երկաթգծերի կյանքի կոչման հետ կապված ուշացումները կապված են առաջին հերթին այդ նախագծերի շահավետության հետ։ Այդ մասին EADaily–ի հետ զրույցում հայտտնել է ադրբեջանցի տնտեսագետ Ֆիքրեթ Մամեդովը։
Նա սկզբից դժվարանում էր բացատրել ՌԴ–Ադրբեջան–Իրան նախագծի հետ կապված ուշացումները` պատճառաբանելով, որ չունի բավարար տեղեկություններ։
«ՌԴ–Ադրբեջան–Իրանի մասին չեմ ասի` չգիտեմ»,–նշել է նա ու հավելել, որ հավանաբար Աստրախան–Բանդեր Աբբաս (Իրանի նավահանգիստ) ծովային նավիգացիան բավականին արդյունավետ է աշխատում ու հարցականի տակ է դնում երկաթգծի արդյունավետությունը։
«Իրանի մասնաբաժինը ՌԴ–ի հետ առևտրում կազմում է մոտ 0.5%։ Եվ հարց է ծագում` ինչքանով է պետք երկաթգծային կապն այդ ապրանքաշրջանառությունը սպասարկելու համար»,–նշել է նա։
Ինչ վերաբերվում է Բաքու–Թբիլիսի–Կարսին, ապա առկա են բազմաթիվ խնդիրներ` էկոլոգիական հարցեր Վրաստանում, շինարարությունը բարդ տեղանքում, կոռուպցիա և այլն։
Նա հավելել է, որ դեռևս պարզ չէ, թե ինչքանով տնտեսապես շահավետ կլինի այդ նախագիծը` էյֆորիան շուտով կնվազի այդ երկաթգծի բացման հետ կապված։