24.11.2024
Բռնությունը ծնում է բռնություն, ուրիշ ոչինչ. ԵԱՀԿ ՄԽ արձագանքը
prev Նախորդ նորություն

Բաքուն պետք է կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները. ԱԳՆ

Ադրբեջանի հետագա սադրանքներից և կորուստներից խուսափելու նպատակով Բաքուն պետք է համաձայնի կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:


Հիշեցնենք, Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:


Ինչպես հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը, մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):