24.11.2024
Ադրբեջանի բանակը կրակում է բնակավայրից և բողոքում պատասխան հարվածից (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Բռնությունը ծնում է բռնություն, ուրիշ ոչինչ. ԵԱՀԿ ՄԽ արձագանքը

Բռնությունը ծնում է բռնություն, ուրիշ ոչինչ: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:


Նշվում է, որ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) տեղեկություն են ստացել հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխալի գյուղի մոտ նոր բռնության դեպքերի մասին, որը բերել է զոհերի՝ նաև խաղաղ բնակչության շրջանում:


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:


«Բռնությունը ծնում է բռնություն, ուրիշ ոչինչ: Միակ ընդունելի և մարդկային ուղին այս երկարատև հակամարտությունը լուծելու համար վերադառնալն է բանակցությունների սեղան»,- ասված է հայտարարության մեջ:


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց ցավակցությունն են հայտնում զոհերի հարազատներին:


Հիշեցնենք, Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:


Ինչպես հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը, մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):