24.11.2024
Բաքուն պետք է կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Հայաստան-ՆԱՏՕ՝ առանց անակնկալների և ոչ ընդդեմ Ռուսաստանի. դեսպաններ

Հայաստանը կարողանում է հաջողությամբ համատեղել ՆԱՏՕ-ի հետ ակտիվ համագործակցությունը ՀԱՊԿ-ում իր անդամակցության հետ: Այս մասին Երեւանում կազմակերպված «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում թեմայով» քննարկմանը հայտարարեց Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսին:


Նրա խոսքով, Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ, եւ եթե Հայաստանը ցանկանում է բարեկարգել իր անվտանգային համակարգը, պետք է համագործակցի ՆԱՏՕ-ի հետ: Նա, հղում կատարելով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի հայտարարությանը, ասաց, որ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում անակնկալներ չկան: «Հայաստանը վստահելի է ՆԱՏՕ-ի համար»,- հիշեցրեց նա՝ մատնանշելով, որ հայ խաղաղապահները մասնակցում են խաղաղապահ առաքելությանը Աֆղանստանում եւ Կոսովոյում:


Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ եւ ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունները: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) նախանշում է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ սահմանում բարեփոխումների լայն շրջանակ: Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019 թթ. Անհատական գործընկերության գործողությունների թվով 5-րդ ծրագիրը հաստատվեց այս րատվա ապրիլին:


Հայկական ուժերը 2004թ.-ից սկսած մասնակցում են Դաշինքի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը: 2010 թ. փետրվարից Հայաստանում մասնակցում է նաեւ Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կոմղից իրականացվող գործողությանը:


Պուգլիսի խոսքով, ՆԱՏՕ-ում գնահատում են դա եւ հասկանում, որ «փոքր երկրի համար հեշտ չէ դա»: Այս համատեքստում նա նկատեց, որ Հայաստանը «եզակի դեպք է», «արտակարգ երկիր», քանի որ ՀԱՊԿ-ի անդամ լինելով՝ սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: «Ժամանակին ես հարց ուղղեցի ՀՀ բարձրաստիճան պաշտանյաներից մեկին՝ ասելով, ինչպես եք կարողնաում համատեղել ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ուղղությունները: Ինձ պատասխանեցին, որ համատեղելու խնդիր չկա, քանի որ եթե մենք ուզում ենք ռեֆորմներ բանակում, ապա մեզ պետք է հմագործակցություն ՆԱՏՕ-ի հետ»,- ասաց նա:


«Այստեղ հակասություններ չկան»,- ընդգծեց Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալը՝ նշելով, որ իրենք հասկանում են, որ եւ՛ ՀԱՊԿ-ի անդամակցությունը, եւ՛ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կարեւոր են Հայաստանի համար: Սակայն, ըստ նրա, եթե երկիրը ցանկանում է բարեկարգել իր անվտանգային համակարգը, պետք է համագործակցի ՆԱՏՕ-ի հետ:


ՀՀ Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն եւս նշեց, որ ՀՀ-ի ՀԱՊԿ-ում անդամակցության եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցերում հակասություններ չկան: Այս համատեքստում նա առաջարկեց ապագայում նման քննարկումներին ու համաժողովներին հրավիրել նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներին: «Կարծում եմ առաջիկայում նման հանդիպումների պետք է հրավիրել նաեւ ՌԴ դեպանատան ներկայացուցիչներին, որպեսզի ավելի ընդգրկուն պատկերացում կազմվի ՀՀ-ում ՆԱՏՕ-ի գործունեության մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրի դեմ:


ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին ավելի անկեղծ խոսեց ու հստակ հայտարարեց, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: «ՆԱՏՕ-ն պաշտպանական համակարգ է եւ այն ուղղված չէ ՌԴ-ի դեմ»,- ասաց նա, միեւնույն ժամանակ ՌԴ-ի քաղաքականության մասին խոսելով, ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի խինդիրն այժմ «զսպումն է»: «Մենք վերադարձել ենք ՆԱՏՕ-ի նախկին դերակատարմանը»,- ասաց նա՝ խոսելով եվրոպական աշխարհամասում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին:


Իր ելույթի վերջում Լեհաստանի դեսպանը հայտնեց, որ առաջիկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայցելի Արեւելյան Եվրոպա եւ առաջին այցը կկատարի Լեհաստան: «Թրամփը չի սիրում Լեհաստանը, սակայն նրա այցն ու վերջերս Չերնոգորիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը, համապատասխանում են առկա խնդիրներին ու մարտահրավերներին: Թրամփի այցը ուղերձ է առ այն, որ ՆԱՏՕ-ի արեւելյան ուղղությունը շատ կարեւոր է: Իսկ Հայաստանը այդ ուղղության մի մասն է»,- ասաց նա: