30.11.2024
Կրեմլը հայտնել է Պուտին-Թրամփ հանդիպման հնարավոր ժամկետը
12.03.2017
Կրեմլը հայտնել է Պուտին-Թրամփ հանդիպման հնարավոր ժամկետը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սպիտակ տան տեր Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է կայանալ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակներում, որը կանցկացվի ամռանը Գերմանիայում: CNN-ի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Միևնույն ժամանակ Պեսկոնը չի բացառել, որ երկու երկրների առաջնորդների միջեւ հանդիպումը կարող է տեղի ունենալ նաեւ ավելի վաղ: «Եթե ավելի վաղ գագաթնաժողովի շուրջ համաձայնության չհասնենք, ապա ենթադրվում է, որ նրանք կհանդիպեն հուլիսի սկզբին համբուրգում՝ G20-ի գագաթնաժողովում: Քանի որ դա կլինի առաջին վայրը, որտեղ նրանք միաժամանակ կգտնվեն»,- ասել է Պեսկովը: «Իսկապես կարեւորն այն է, որ նրանք դեմ առ դեմ կնստեն եւ կխոսեն»,- նշել է Պեսկովը երկու առաջնորդների հնարավոր հանդիպման մասին խոսելիս: Նույն հարցազրույցի ընթացքում, հա նշել է, որ Ռուսաստանը չի ձգտում ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների չեղարկման հարցի քննարկմանը: «Ռուսաստանը երբեք չի փորձի այս հարցը օրակարգ մտցնել: Մենք այս հարցին չենք անդրադառնա»,- ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմն ինքը կորոշի, թե երբ է անհրաժեշտ քննարկել պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը: «Մենք առաջինը չենք լինի այն հարցում, որը դրան է առնչվում»,- եզրափակել է նա: