24.11.2024
ՊՆ. Մեր սպառազինության մեջ խաղալիքներ չկան
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու

Հունիսի 23-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։


Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Ռալֆ Բոսարդը (Շվեյցարիա):


Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։


Հիշեցնենք, համանախագահները վերջերս այցելեցին Հայաստան, Արցախ և Ադրբեջան: Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներում բարձրաձայնվեց մտահոգություն առաջնագծում արձանագրվող միջադեպերի առնչությամբ: Սակայն համանախագահների այցից հետո Բաքուն դիմեց հերթական գործողություններին, որոնք սրեցին իրավիճակը սահմանին, ինչի հետևանքով անցած շաբաթ առաջնագծում զոհվել է չորս հայ զինծառայող: