25.11.2024
Որ դեպքում ԱՄՆ-ն 8 մլրդ դոլար կներդնի ՀՀ էներգետիկ ոլորտում. պարզաբանում է Ռիչարդ Միլսը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին մեղմել լարվածությունը շփման գծում

ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Հեդեր Նյուերթ
ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Հեդեր Նյուերթ

Միացյալ Նահանգները մտահոգված է հրադադարի խախտման վերջին դեպքերի կապակցությամբ, որոնց հետեւանքով շփման գծում մի քանի զոհեր եղան, ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Հեդեր Նյուերթի հայտարարության մեջ.


«Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել իրավիճակը սրելուց եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին:


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 19-ի հայտարարության մեջ կոչ են արել կողմերին բանակցություններ վերսկսել՝ քաղաքական կամք դրսեւորելով: Համանախագահներն ընդգծել են նաեւ, որ նման բանակցությունները միակ ուղին են տեւական խաղաղություն բերելու համար տարածաշրջանի բնակչությանը, որն ակնկալում է եւ արժանի է հակամարտության կարգավորման շուրջ առաջընթացի:


Միացյալ Նահանգները շարունակում է սերտ համագործակցել կողմերի հետ: Մեր տեւական քաղաքականությունը, որը կիսում են նաեւ Մինսկի խմբի համանախագահները, կայանում է նրանում, որ արդար մոտեցումը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի վրա»:


Հիշեցնենք, համանախագահները վերջերս այցելեցին Հայաստան, Արցախ և Ադրբեջան: Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներում բարձրաձայնվեց մտահոգություն առաջնագծում արձանագրվող միջադեպերի առնչությամբ: Սակայն համանախագահների այցից հետո Բաքուն դիմեց հերթական գործողություններին, որոնք սրեցին իրավիճակը սահմանին, ինչի հետևանքով անցած շաբաթ առաջնագծում զոհվել է չորս հայ զինծառայող: