25.11.2024
Ալի Խամենեի. ԱՄՆ–ն չի ցանկանում լիկվիդացնել ԻՊ–ը
prev Նախորդ նորություն

Որ դեպքում ԱՄՆ-ն 8 մլրդ դոլար կներդնի ՀՀ էներգետիկ ոլորտում. պարզաբանում է Ռիչարդ Միլսը

ՀՀ-ում ԱՄՆ Ռիչարդ Միլսը հաստատում է, որ ամերիկյան բզինես կորպորացիաները կարող են 8 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում:


«8 մլրդ հնարավոր ներդրումային ներուժի մասին թիվը ցուցանիշ է, որ հաշվարկվել է Էներգետիկայի նախարարության կողմից, դեսպանությունում մեր գնահատումները նույնպես հաստատում են, որ կա այդպիսի ներուժ», - հայտարարել է լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ հավելելով, որ ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են էներգետիկայի ոլորտում ներդրումներով: «Շուրջ 8 մլրդ դոլարի համագործակցության հնարավորություն կա, բայց պետք է Հայաստանը դրա համար պայմաններ ստեղծի», - ասել է նա:


Շաբաթներ առաջ դեսպան Միլսն Երևանում հայ-ամերիկյան էներգետիկ ահամժողովի ժամանակ առաջին անգամ հայտարարեց, ԱՄՆ-ը կարող է 8 մլրդ ներդրում կատարել Հայաստանի էներգետիկ ոլորտում: Ոլորտի փորձագետները սակայն կասկածամատորեն վերաբերեցին այդ հայտարարության՝ համարելով այն ԱՄՆ «էներգետիկ դիվանագիտական» մի մաս:


Նրանք մի կողմից ԱՄՆ-ը 8 մլրդ դոլարի ներդրման հայտարարությունը համարում են անիրատեսական, քանի որ ՀՀ էներգետիկ ոլորտն ուղղակի չի կարող մարսել այդքան գումար: Մյուս կողմից, նրանք այդ հայտարարությունը ընկալում են էներգետիկ դիվանագիտության մի մաս և համեմամտում ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանի՝ Թեհրանը պատրաստ է Երևանին 1000 խորհանարդ մետր գազը 100 դոլարով ռաքելու մասին արտահայտության հետ:


Ըստ Միլսի, ամերիկյան ընկերությունների Հայաստանը հետաքրքիր է տարածաշրջանային կտրվածքով: «Ամերիկյան ընկերությունների համար, որոնք այստեղ գալու մտադրություններ ունեն, կարևոր է, որ կարողանան ավելի ծավալուն, տարածաշրջանային մակարդակով գործունեություն ծավալել՝ Վրաստանը, Ռուսաստանը, Եվրոպան ներառել»,-ասել է Ռիչարդ Միլսը: Նրա խոսքով՝ ամերիկյան ընկերությունների համար կարևոր է, որ մաքսային հարցերը, ապրանքները սահմաններով տեղափոխելու խնդիրը կարգավորվի:


Նա նաեւ նաև նշել է դրական տեղաշարժերը, որ տեսնում է այս ոլորտներում, մասնավորապես՝ մաքսային ձևակերպումների հետ կապված գործընթացի արագությունը և մաքսատուրքերի արդարացիությունը: «Մենք ողջունում ենք այս ուղղությամբ կառավարության գործադրած ջանքերը»,-նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը` հավելելով, որ դեռև մնում են մի շարք խնդիրներ՝ սկսած մտավոր սեփականության պաշտպանության հարցերից, մինչև իրենց պայմանագրային պարտավորությունների կատարումը և արդարացի մրցակցության հարցերը: «Նաև հայաստանյան շուկան փոքր է», - ասել է նա:


Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի ներդրումներին՝ դեսպանը շեշտել է, որ խոսքը ներուժի և հնարավոր ներդրումների մասին է: Այն, ըստ դեսպանի, հնարավոր կլինի կյանքի կոչել, երբ էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացվի ու հնարավոր լինի հոսանքի արտահանումը Հայաստանից դեպի Վրաստան, Իրան իրականացնել: «Այսինքն՝ դա այն պայմաններում հնարավոր կլինի, երբ նման ենթակառուցվածքներն առկա լինեն», - ասել է դեսպանը:


«Եթե հնարավոր լինի արտահանել նաև Թուրքիա, էներգետիկ շուկան բացվի, ապա դա ևս իրական հնարավորություններ կստեղծի: Այս 8 մլրդ դոլարի ներդրումները վերաբերում են ենթակառուցվածքների ձևավորմանը, հոսանքի փոխանցման համապատասխան վոլտաժի ձևավորմանը, որը հնարավորություն կտա ապահովել հոսանքի փոխանակումը Վրաստանի հետ, մասամբ վերաբերում է կանաչ էներգիայի խթանմանը»,-տեղեկացրել է Ռիչարդ Միլսը:


Ըստ դեսպանի՝ Հայաստանում մեծ ներուժ կա վերականգվող էներգիայի ոլորտում: Ներդրումները կարող են օգտագործվել վերականգնվող էներգիայի ուղղությամբ՝ քամու, արևի, հիդրոէներգիայի ոլորտում:


«Ամերիկյան ներդրողների, ամերիկյան ընկերությունների շրջանում Հայաստանում կա հետաքրքրություն այս ոլորտի հանդեպ: Այս ամիս ավելի վաղ էներգետիկայի նախարարի հետ մի շատ օգտակար հանդիպում եղավ, որի ժամանակ նա ներկայացրեց երկու ներդրումային ծրագիր, որոնցից մեկը վերաբերում էր կոշտ թափոնների վերամշակման միջոցով էներգիայի արտադրությանը, մենք այդ առաջարկները ներկայացնում ենք ամերիկյան ներդրողների ուշադրությանը»,-պարզաբանել է ԱՄՆ դեսպանը: