24.11.2024
Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նախագիծը Հարավային Կովկասում ՌԴ ազդեցությունը նվազեցնելու համար է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև

Ադրբեջանի ռազմաքաղքաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ տարածած այն տեղեկատվությանը, թե հայկական ԶՈՒ անօդաչու սարք են խոցել.


«Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»: Նման դատարկ ու միպաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղքաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև:
Հետևություն. ընդունել ըմբռնումով և չխաբվել»,- գրառել է Հասրաթյանը:


Ավելի վաղ լուրը VERELQ-ի հետ մեկնաբանել էր նաև ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով. «Մեր սպառազինության մեջ խաղալիքներ չկան»: