20.04.2025
Բաքվում ավարտվել են նորագույն հարվածային անօդաչուի փորձարկումները
prev Նախորդ նորություն

Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նախագիծը Հարավային Կովկասում ՌԴ ազդեցությունը նվազեցնելու համար է

1990–ական թթ.–ին Քլինթոնի վարչակազմի կողմից Հարավային Կովկասին ու Կենտրոնական Ասիային զգալի օգնություն է ցուցաբերվել։ Այդ օգնությունն ուղղված էր Մոսկվայից` տարածաշրջանի երկրների կախվածության նվազեցմանը։ Այդ մասին հայտարարել է ամերիկացի դիվանագետ, փորձագետ Սթիվեն Փայֆերը։

Նրա խոսքով, Քլինթոնի վարչակազմն առաջ է քաշել Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նախագիծը` Հարավային Կովկասում ՌԴ ազդեցության նվազեցման ու ՌԴ–ն շրջանցելով` նավթ ու գազ արտահանելու համար, փոխանցում է azeri.today–ը։

«1990–ականների այդ քաղաքականությունն որոշակի հաջողություն ունեցավ։ Ես չէի ասի, թե Հարավային Կովկասը դադարել է հետաքրքրել ԱՄՆ–ին, սակայն այս պահին Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունում այլ առաջնահերթություններ են»,– հավելել է նա։ 

Ադրբեջանում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար