Եվրախորհրդարանը պահանջել է ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըին
Եվրախորհրդարանն ընդունել է «Մուխթարլըի գործը և Ադրբեջանում ԶԼՄ-ների վիճակը» բանաձ
Փաստաթուղթը, ինչպես հայտնի է դարձել, պարունակում է կոչեր և խորհուրդներ, որոնք դժվար իրագործվեն Թբիլիսիում և Բաքվում այնքան արագ, ինչպես պնդում են եվրապատգամավորները: Ադրբեջանական կողմն արդեն որքան ժամանակ է, ինչ նման խորհուրդներին վերաբերում է «ըմբռնումով» և ոչ ավելին: Վրացական կողմին Արևմուտքի կարծիքը շատ ավելի է անհանգստացնում, չնայած նրա գործողությունների արդյունավետությունը, Աֆղան Մուխթարլըի փաստաբանների կարծիքով, կասկածներ է առաջացնում:
Փաստաբաններն արդեն հայտնել են քննության նկատմամբ անվստահության մասին:
Եվրախորհրդարանի բանաձևում մասնավորապես կոչ է արվում Վրաստանին «ապահովել թափանցիկ և արդյունավետ հետաքննություն» և «պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին»: Առանձին կետով խորհուրդ է տրվում հետաքննել «Աֆղան Մուխթարլըի առևանգմանը պետական անվտանգության կառույցների հնարավոր մասնակցության վերաբերյալ բոլոր կասկածները»: «Դրա չիրականացումը կդառնա ԵՄ-ի և Վրաստանի միջև ասոցացման մասին համաձայնագրի, եվրոպական արժեքների և սկզբունքների խախտում և վնաս կհասցնի միջազգային ասպարեզում Վրաստանի հեղինակությանը»,- ասված է բանաձևում:
Ադրբեջանին վերաբերող հատվածում կոչ է արվում այդ երկրի իշխանություններին «չեղարկել Աֆղան Մուխթարլըի նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքները և անհապաղ ազատել ընդդիմադիր լրագրողին», ինչպես նաև «վերանայել մարդու հիմնարար իրավունքների հետ կապված բոլոր ձերբակալվածների գործերը»:
Ադրբեջանական կողմը դեռ լռում է, իսկ վրացական կողմը հավաստիացնում է, որ անում է հնարավոր ամեն բան, նաև վստահություն է հայտնում լրագրողի առևանգմանը երկրի հատուկ ծառայությունների առնչություն չունենալու հարցում, գրում է կայքը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանն ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըին երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Ադրբեջանցի լրագրողին առևանգել են Թբիլիսիում մայիսի 29-ին և գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Ադրբեջանում նրան ներկայացվել են սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության մեղադրանքներ: