Բելառուսի հետ խնդիր չկա՝ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքն ուժի մեջ կմտնի 2018 թ-ին. Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, խոսել է Եվրասիական տնտեսական միության նոր Մաքսային օրենսգրքի վավերացման գործընթացի մասին:
Պատասխանելով թղթակցի հարցին՝ նա նշել է, որ Մաքսային օրենսգրքի վավերացման հարցում Բելառուսի հետ կապված խնդիրներ չկան, որովհետեւ «բոլոր հինգ երկրները միացել են այդ փաստաթղթին, ստորագրել են, ընդունել որպես հիմք, եւ մենք գործարկել ենք վավերացման գործընթացը»:
«Ենթադրում ենք, որ մինչեւ տարեվերջ այդ գործընթացը կավարտվի»,ասել Է նա: Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ այժմ աշխատանք է տարվում նորմատիվային այն փաստաթղթերի վրա, որոնք «ուղեկցում են Մաքսային օրենսգիրքը եւ ապահովում դրա ամբողջական իրագործումը»:
ԵԱՏՀի ղեկավարը հույս է հայտնել, որ այն ուժի մեջ կմտնի 2018 թվականին:
«Մենք աշխատում ենք այդ ռեժիմով եւ ցանկանում ենք հասցնել, որ այն ուժի մեջ մտնի հունվարի 1ից: Հենց դրա համար Էլ մենք զուգահեռաբար հնարավոր համարեցինք ուղեկից բոլոր նորմատիվային փաստաթղթերի ընդունումը, որոնք պետք Է ապահովեն Մաքսային օրենսգրքի իրագործումը»,հավելել Է Տիգրան Սարգսյանը: