30.04.2025
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը սև ցուցակ է ներառել Արցախ այցելած Էդուարդ Լիմոնովին

Լեռնային Ղարաբաղ ահցելելու պատճառով ռուս գրող ու քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:


Նրա խոսքով, Լիմոնովի այցը Ղարաբաղ հաստատվել է, հետևաբար նրա անունը այսուհետ Ադրբեջանի սև ցուցակում է ներառվել: 


Աղբյուրը հիշեցնում է, որ 2013 թվականին Բաքուն հրապարակեց օտարերկրյա քաղաքացիների ցուցակը, որոնք առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության այցելել են Ղարաբաղ: Ցուցակում ներառված անձանց մուտքը Ադրբեջան արգելված է:


Հիշեցնենք, Լիմոնովը Արցախ է այցելել հունիսի սկզբին:

Հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահները գործուն քայլերով սանձեն Բաքվին. Նալբանդյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով