Ինչպես նվազեցնել ռիսկերն Արցախում և զարգացնել տնտեսություն ըստ արևմտյան դեսպանների
Հայաստանում Մեծ Բրիտանայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթ
2016 թ-ին ապրիլյան բախումներից հետո համակարտող կողմերում սրվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման նկատառումը: Այս միտումը նակտավում է ինչպես հանրային, այնպես էլ քաղաքական քննարկումներում: Մյուս կողմից հակամարտության գոտում ստատուս-քվոյի պահպանումը շատ թանկ է արժենում կողմրի համար:
Այս մասին Կովասի ինստիտուտի կազմակերպած «Կովկաս-2016» համաժողովի բացմանը ժամանակ հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:
Նրա խոսքով, ԼՂ հակամարտությունը թույլ չի տալիս հակամատրող երկրների զարգանալ և ամբողջությամբ օգտագործել իրենց ներուժը: Դիվանագետը նշեց, որ պաշտոնական Լոնդոնն ամբողջապես աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափը, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ: «Մենք աջակցել են ծրագրերի շրջանակ Ադրբեջանի և Հայաստանի միջեւ երկխոսության իրականացման համար: Մենք նաեւ ցանկանում ենք Հայաստանում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ քննարկումներ ստեղծել», - ասաց դիվանագետը:
Միեւնույն ժամանակ Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը հասկանում է, որ նման քննարկումներ իրականացնելիս պետք է հաշվի առնել հանրային տրամադրությունները և առկա ռիսկերը: «Մենք պետք է հասկականք այդ ռիսկերը և աջակցենք տնտեսության զարգացմանը ու ամրպնդենք անվտանգությունը», - ասաց նա:
Իր հերթին կոնֆերանսին մասնակից ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գեսերը նշեց, որ Հայաստանի զարգացման հետ կապված խնդիրները կլուծվեն այն ժամանակ, երբ այն կարողանա կարգավորել արտաքին անվտանգության հետ կապված խնդիրները, որոնք լրջորեն կախված են ԼՂ հակամարտության հետ: «Այս խնդիրը խաչվում է ԼՂ հակամարտության գոտում ստատուս-քվոյի հետ», - նշեց նա ու մտահուգություն հայնտեց Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման հետ կապված:
«Սա կարող է ստեղծել վատ նախադեպ և կազմակերխությունը կարող է կորցնել իր ֆունացիաներն հատկապես ԼՂ հակամարտության համատեքստում», - ասաց դեսպանը, և նշեց, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ջանքեր գործադրել բարեփոխումների իրականացման և տնտեսության զարգացման համար, որը կարող է հակամարտությանը հակակշիռ լինել: