24.11.2024
Մամուլ. Պատերազմը Ղարաբաղում հանկարծակի չի սկսվի՝ պետք է զինաշարժ ու զորքերի տեղաշարժ
prev Նախորդ նորություն

Le Monde․ Թուրքական լոլիկը մթագնում է Ռուսաստանի ու Թուրքիայի բարեկամությունը

Չնայած անցյալում հարաբերությունների տատանումներին, Անկարայի ու Մոսկվայի միջեւ փոխհամաձայնությունը հիմա լավագույն վիճակում է։ Մնացել է մեկ մութ կետ՝ թուրքական լոլիկները շարունակում են մնալ արգելքի տակ, գրում է Le Monde–ն։

Հոդվածագիրը գրում է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները դեռ երբեք այսքան ներդաշնակ չէին եղել։ Մոռացվել է 2015-ի նոյեմբերին թուրքերի կողմից խոցված ռուսական ռմբակոծիչը, ներվել է 2016-ի դեկտեմբերին Անկարայում ռուս դեսպանի սպանությունը, երկու հարեւան երկրների միջեւ սկսվել են բազմակողմանի դաշինքի ժամանակները՝ էներգետիկ, տնտեսական, ռազմավարական:


«Նկրտումները երկինք են հասնում։ Վլադիմիր Պուտինը, որը ցանկանում է քանդել ՆԱՏՕ-ն, ի դեմս Թուրքիայի տեսնում է իդեալական կերպար՝ իր աշխարհքաղաքական շահերի ասպարեզում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիշում է այն մասին, որ Կրեմլի ղեկավարն առաջիններից է շնորհավորել իրեն 2016-ի հուլիսի 15-ին ապստամբների նկատմամբ հաղթանակի կապակցությամբ», - գրում է հեղինակը։

«Ըստ Եվրոպայի ու Ասիայի միջեւ երրորդ աշխարհաքաղաքական տարածքի ստեղծման հայեցակարգի մասին առասպելի, որը պատկերավոր ներկայացնում է «եվրասիականության» ջատագով Ալեքսանդր Դուգինը, Էրդողանը պարտական է ռուսական արտաքին հետախուզության ծառայություններին, որոնք իրենց թուրք գործընկերներին նախազգուշացրել էին պետհեղաշրջման անմիջական սպառնալիքի մասին»,- ասվում է հոդվածում։

«Ներդաշնակությունը կատարյալ կլիներ, եթե չլիներ մեկ մանրուք։ 2015-ի աշնանը Պուտինը չեղարկել է Թուրքիայի դեմ առեւտրային պատժամիջոցների մեծ մասը, բացի նրանցից, որոնք վերաբերում են թուրքական լոլիկին, որը շարունակում է մնալ արգելքի տակ։ Դա ուժեղ հարված է թուրք արտադրողներին, որոնք մինչեւ 2015 թ․ ռուսական շուկա լոլիկ արտահանելով հարյուրավոր միլիոն դոլարների եկամուտներ էին ստանոմ»,- մեկնաբանում է հոդվածագիրը։