Արցախյան հակամարտությունը շատ է ձգձգվում, բայց այն ռազմական լուծում չունի: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: Ընդգծելով, որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով, դիվանագետը հիշեցրել է այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները մարտի 11-ին այցելելու են Ադրբեջան: «Մենք կանենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատելու համար»,-նշել է դեսպանը: