13.08.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կնքված համաձայնագիրը կարևոր է Թրամփի համար
prev Նախորդ նորություն

ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել Տավուշի ազատությունից զրկման վայրեր

Մարդու իրավունքների պաշտպանը որպես կանխարգելման ազգային մեխանիզմ խիստ կարևորում է ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների պատշաճ երաշխավորումը։ 

Պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի ազատությունից զրկման վայրեր։
Նպատակն էր ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների իրացման հնարավորությունները։

Մշտադիտարկման այցերի արդյունքները ՄԻՊ աշխատակազմում կամփոփվեն, կվերլուծվեն, և համապատասխան առաջարկություններ կներկայացվեն իրավասու պետական մարմիններին՝ ի նպաստ համակարգային խնդիրների լուծման և մարդու իրավունքների երաշխավորման:

Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: