13.08.2025
Էլվինան ողջ է, Էլվինան կա, ու այդպես կլինի հավետ
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կնքված համաձայնագիրը կարևոր է Թրամփի համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կնքված համաձայնագիրը կարևոր է նախագահ Թրամփի և ամբողջ աշխարհի համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։


Նա նշել է, թե  շատերն են փորձել դա անել՝ ֆրանսիացիները, Պուտինը և նույնիսկ Բայդենը, սակայն միայն Թրամփին է հաջողվել համախմբել այս երկու երկրներին և ստանալ նրանց համաձայնությունը՝ այս պատմական խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ 


«Սա կարևոր է ողջ աշխարհի համար: Կարծում եմ, աշխարհը հասկանում է, որ նա նվիրված է երկրների միջև երկարաժամկետ, ամուր խաղաղություն հաստատելուն՝ անկախ նրանից, թե որքան է տևել հակամարտությունը կամ թշնամանքը։ Նա կանի ամեն ինչ, որպեսզի առավելագույնս օգտագործի ԱՄՆ նախագահի պաշտոնի կողմից տրված հնարավորությունները և կանգնեցնի պատերազմները», - ասել է խոսնակը։