Ամստերդամ․ Կարապետյանը կհաղթի, իսկ ծախսերը կմնան կառավարության և ժողովրդի վրա
Արբիտրաժային գործերում ընդունված սկզբունքն այն է, որ երբեմն կառավարությունները կարող են չկատարել արտակարգ կամ միջանկյալ որոշումները, սակայն վերջնական որոշումները, որպես կանոն, պարտադիր են կատարում։ Հետևաբար, այստեղ գլխավոր խնդիրը ժամկետների հարցն է։
«Այս գործերի վերջում արդյունքը հստակ է․ պարոն Կարապետյանը կհասնի հաջողության, կստանա փոխհատուցում, իսկ վնասը կհասնի կամ այս, կամ էլ հաջորդ կառավարությանը»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց միջազգային ճանաչում ունեցող իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։
Նա հավելեց, որ եկեղեցու վրա հարձակման հարցով ևս դիմելու են բոլոր հնարավոր միջազգային հարթակներին․ «Իմ վստահորդի՝ եկեղեցուն մեծ աջակցություն ցուցաբերած անձի դեմ հարձակման մասով ուզում եմ ընդգծել, որ իշխանությունները սխալ ուղու վրա են։ Ահա թե ինչու բազմիցս ասել եմ՝ սա լուրջ հնարավորություն է երկխոսության գնալու համար, մինչև ծախսերը չավելանան ոչ միայն կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի համար»։