13.08.2025
Ամստերդամ․ Կարապետյանը կհաղթի, իսկ ծախսերը կմնան կառավարության և ժողովրդի վրա
prev Նախորդ նորություն

Ամստերդամ․ Եկեղեցու դեմ հարձակումները զրպարտությունից շատ ավելի վտանգավոր են

«Եկեղեցու նկատմամբ իրականացվող հարձակումները իրենց բնույթով շատ ավելի ծանր են, քան պարզապես զրպարտությունը։ Զրպարտության տերմինը կդարձներ այս երևույթը պարզունակ և մակերեսային։ Խոսքը սահմանադրական հիմնարար խնդրի մասին է, որը պետք է դադարեցվի դատարանների և, անհրաժեշտության դեպքում, միջազգային կառույցների արագ և վճռական քայլերով», — այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց միջազգային ճանաչում ունեցող իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։


Նրա խոսքով՝ նման գործելաոճը կառավարությունները հաճախ կիրառում են, երբ ցանկանում են շեղել հանրային ուշադրությունը իրական խնդիրներից։


«Հնարավոր է, որ Հայաստանում կան լուրջ հարցեր, որոնցից իշխանությունը փորձում է հեռու պահել ձեր ուշադրությունը։ Ես չեմ կարող հստակ ասել, քանի որ քաղաքական գործիչ չեմ և առայժմ խորությամբ չեմ ուսումնասիրել Հայաստանի ներքաղաքական զարգացումները, բայց վստահ եմ, որ այդ ուսումնասիրությանը ևս կհասնեմ։ Այսպիսի մարտավարությունը սովորաբար ունի մեկ նպատակ՝ շեղել ձեր հայացքը կառավարության իրական գործողություններից։ Հարց տվեք ինքներդ ձեզ՝ ի՞նչ է փորձում թաքցնել կառավարությունը այս հարձակումներով և ինչի՞ց է վախենում»։