13.08.2025
Ամստերդամ․ Եկեղեցու դեմ հարձակումները զրպարտությունից շատ ավելի վտանգավոր են
prev Նախորդ նորություն

Ամստերդամ․ Բարձրագույն հոգևոր առաջնորդներին բանտարկելն անընդունելի է

Օգոստոսի 12-ին աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը, անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավին, հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի կառավարության հետ։ Այսօր հրավիրված ասուլիսում նա նշեց, որ այդ առաջարկին արձագանք դեռևս չի ստացել։


«Ոչ, կապ չեն հաստատել։ Բայց ուզում եմ հստակ ասել՝ նույնիսկ Հայաստանից մեկնելուց հետո պատրաստ եմ ցանկացած պահի վերադառնալ և հանդիպել։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Հայաստանում տեղի ունեցողը Եվրոպայի կոնվենցիայի ներքո բացարձակապես արգելված է։


Սա սև-սպիտակ իրավիճակ է։ Եվրոպայի կոնվենցիան հստակ ամրագրում է՝ կրոնի և պաշտամունքի ազատությունը սրբազան արժեք է, և այն պետք է լիարժեքորեն պաշտպանված լինի։ Իսկ այն միտքը, որ վարչապետը կարող է անձամբ միջամտել հարցերին, որոնք վերաբերում են ավելի բարձր իշխանությանը — ոչ թե քաղաքական կուսակցությանը, այլ հենց Աստծուն — սրբապղծություն է։ Գաղափարը, թե աշխարհիկ իշխանությունը պետք է հաղթանակի կրոնական իշխանության նկատմամբ, սարսափելի է նրանց համար, ովքեր հավատում են պաշտամունքի ազատությանը։


Բարձրագույն հոգևոր առաջնորդներին բանտարկելն ինձ ոչ միայն խորապես անհանգստացնում է, այլև ապշեցնում այն փաստը, որ Արևմուտքում այս մասին հրապարակային արձագանք չկա։ Խնդիրը, կարծես, փակված է Հայաստանի սահմաններում, և դա ճակատագրական սխալ է։


Եթե ցանկանում ենք պաշտպանել եկեղեցին, պետք է խոսենք ոչ միայն երկրի ներսում, այլև բարձրացնենք հարցը միջազգային հարթակներում», — ընդգծեց Ամստերդամը։