25.06.2025
Փորձագետ. Իրանը` Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման մեդիատոր
13.03.2017
Փորձագետ. Իրանը` Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման մեդիատոր

Ադրբեջանն Իրանին դիտարկում է, որպես պոտենցիալ մեդիատոր` Լեռնային Ղարաբաղի հարցում Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման առումով։ Այդ մասին Sputnik Азербайджан–ին հայտնել է Կենտրոնական Ասիայի, Կովկասի ու Ուրալ–Մերձվոլգյան կենտրոնի գիտաշխատակից Ստանիսլավ Պրիտչինը։ Նա դրական է համարել այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևը Թեհրան այցի ընթացքում քննարկել է ղարաբաղյան հակամարտության հարցն Իրանի ղեկավարության հետ։ Երկխոսությունը տարածաշրջանային ցանկացած խնդրի՝ ներառյալ սիրիական եւ ղարաբաղյան հակամարտությունների լուծման վերջնական միջոցն է: Mehr գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Իրանը հարգում է բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը, իսկ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն քաղաքական միջոցներով եւ երկխոսության օգնությամբ: Մենք հույս ունենք, որ ղարաբաղյան հիմնահարցը նույնպես կլուծվի բանակցությունների միջոցով»,- հայտարարել է նա: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Վալդայ ակումբի երևանյան քննարկումների ժամանակ հայտարարել է, որ բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հարցում։ Նա նշել է, որ Իրանը` ՀՀ–ի անկախությունից ի վեր, կարողացել է բալանսավորված քաղաքականություն որդեգրել ղարաբաղյան կարգավորման հարցում, ինչը կարևոր հանգամանք է։