24.11.2024
Փորձագետ.Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան կպաշտպանեն իրենց ենթակառուցվածքները
prev Նախորդ նորություն

Բլոգեր Լապշինի գործով քննությունն ավարտվել է

Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի քրեական գործով քննությունն ավարտվել է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:


Վերջինիս խոսքով, մայիսի 29-ից հետո գործի նյութերը ծանոթանալու համար կտրամադրվեն նաև իրեն, իսկ այնուհետ կուղարկվեն դատարան:


Չերնինը նաև տեղեկացրել է, որ բլոգերը մինչ օրս գտնվում է մեկուսարանի բուժկետում, ուր տեղափոխվել էր ապրիլի կեսերին տախիկարդիա ախտորոշմամբ: Փաստաբանի խոսքով՝ նրա առողջական վիճակը նորմալ է:


Հիշեցնենք, Ռուսաստանի և Իսրայելի, Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում Ադրբեջանի պահանջով, քանզի նա ներառված է այդ երկրի «սեւ ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղ այցելության համար։ 2015-ին նա Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով այցելել է Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա՝ ուկրաինական անձնագրում նա գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:


Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:
Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել: