20.04.2025
Վիգեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա
prev Նախորդ նորություն

Հայաստանը և Ռուսաստանը փոխում են ռազմական կապի մասին համաձայնագիրը

Մայիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը ՌԴ ՊՆ փորձագետների հետ: ՌԴ ՊՆ փորձագետների աշխատանքային խումբը Հայաստան է ժամանել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների 2017թ. երկկողմ ռազմական համագործակցության պլանի համաձայն:


Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են «2013 թվականի դեկտեմբերի 2-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծը և կնքման ընթացակարգերի հետագա կատարմանը վերաբերող հարցեր:


Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել հիշյալ Համաձայնագրում և դրա Հավելվածում, որով սահմանվում է զինվորական սուրհանդակափոստային կապի ցանցով զինվորական նամակագրության առաքման կարգը: Համաձայնագիրը կարգավորվում է մի Կողմի պետության տարածքում տեղակայված զինվորական կազմավորումների համար մյուս Կողմի պետության տարածքից զինվորական նամակագրության փոխանցման հետ կապված հարցերը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հետ կապված այլ հարցեր:

Փորձագետ.Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան կպաշտպանեն իրենց ենթակառուցվածքները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար