ՌԴ ԿԳՆ–ն`Միգրացիոն ծառայության և ՆԳՆ–ի հետ համատեղ քննարկում են ՀՀ–ից միգրանտների համար պարտադիր քննությունը չեղարկելու հարցը։ Ռուսերենը պետական լեզու հանդիսացող երկրներից`Բելառուսից, Աբխազիայից և Հարավային Օսիայից բացի այդ որոշումը կարող է տարածվել նաև Հայաստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի քաղաքացիների վրա, քանի որ այդ երկրները մտնում են ԵԱՏՄ–ի մեջ, փոխանցում է РИА Новости–ն։ Կարող է փոխվել նաև քննության անցկացման մասին սերտիֆիկատը ժամկետը։ Աշխատանքի պատենտ ստանալու համար այն գործելու է երեք տարի, իսկ բնակության իրավունքի համար`հինգ տարի։ ՌԴ–ում միգրանտների համար թեստավորումն արդեն կրում է պարտադիր պայման։ Քննություններն անցնում են երեք առարկաներից`ռուսաց լեզու, ՌԴ–ի պատմություն և օրենսդրության հիմունքները։