20.04.2025
Ճապոնիայի դեսպան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միայն երկու կողմերի միջև բարդ է
prev Նախորդ նորություն

Թրամփ. Վաշինգտոնն արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է

Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ ժողովրդավարության զարգացման, դատական համակարգի բարեփոխման հարցերի շուրջ: Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում, որն ուղղված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Բաքվում անցկացվող «Caspian&Gas 2017» միջազգային ցհամաժողովի մասնակիցներին:

Թրամփը նաև նշել է, որ Վաշինգտոնն արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, ինչը խաղաղություն և կայունություն կապահովի տարածաշրջանում:

ԱՄՆ նախագահի ուղերձում նշվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հակված մնալ «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործմանը:

«Բարձր եմ գնահատում Ադրբեջանի դերը գլոբալ անվտանգության աջակցման գործում, ինչպես նաև էկոնոմիկայի դիվերսիֆիկացմանն ուղղված ջանքերը»,- մատնանշել է ամերիկացի նախագահը:

Կրճատեք կոռուպցիան. ԵՄ դեսպանը ցույց տվեց Հայաստանին «ներդրումային մահակ»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար