Եթե Հայաստանում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար չծավալվի, ու այդ սոցիալական չաիրքը չստանա արժանի պատասխան, ապա դժվար, թե Եվրամիությունից հնարավոր լինի սպասել էական ներդրումներ ՀՀ տնտեսությունում:
Այս մասին Երևանում մայիսի 31-ին կայացած «ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակույթան ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Ինչպես նշեց Ստվիտալսկին, թե՛ ՀՀ-ԵՄ հարաբերություններում, և թե՛ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում կարեւոր է անդամ պետությունների, ու մասնավորապես Հայաստանի ակտիվությունը: Նա հավելեց, որ Եվրամիության մոտեցումը նույնն է մնացել: «Մենք սպասում ենք, այժմ Հայաստանի կառավարության վերջնական ձեւավորմանը և վերջինիս կողմից առաջնահերթությունների հստակ սահմանմանը: Այնուհետեւ մենք կքնարկենք, թե որ ոլորտներում և ինչ աջակցություն տրամադրենք Հայաստանին», - ասաց դեսպանը:
Սվիտալսկին խոսեց նաեւ տարածաշարջանային աշխարհաքաղաքականության մասին՝ կարեւորելով Հարավային Կովակասում պետությունների արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու շահերն այս հարցում: «Տարածաշրջանը պետք չէ դիտարակել, որպես սոսկ աշխարհաքաղաքական շահերի բախման հարթակ: Կարեւոր է, թե ինչ են ցանկանում հենց տարաշրջանի պետությունները, ինչ շահեր ու առաջնահեթություններ ունեն և ում են համարում իրենց դաշնակից ու գործընկեր», - ասաց դեսպանը:
ԵՄ դեսպանը նաեւ նշեց, որ դատելով Արեւելյան գործընեկրության Ռիգայի գագաթնաժողովում ընդունված փաստաթղթի պատշաճ կառավարման մասին դրույթից, որին միացել է նաեւ Հայաստանը, անհրաժեշտ է ակտիվ պայքար մղել կոռուպցիայի դեմ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը և պայքարել խտրականության դեմ:
«Օրինակ, եթե Հայաստանում կոռուպցիան չստանա արժանի պատասխան, ապա դժվար թե Եվրամիությունից հնարավոր լինի սպասել էական ներդրումներ ՀՀ տնտեսությունում», - ասաց նա՝ հավելելով, որ անցյալ տարի ԵՄ-ը Հայաստանի կառավարությունից ստացել է երաշխիքներ այլ որորտներում եւս երկկողմ համագործակցության խորացման պատրասկակամության մասն:
ՀՀ-ում Էստոնաիայի դեսպան Կաի Կարոլսոնն ր հերթին հայտնեց, որ Արեւելյան գործընկերության ծրագրի արդյունքները պետք է մաքսիմալ տեսանելի լինեն անդամ պետությունների քաղաքացիների համար: «Այս առումով շատ է կարեւորվում պատշաճ կառավարման ներդրումը և այդ հանձնառության ամբողջական ու արդյունավետ իրականացումը», - ասաց նա:
Վերջում Պյոտրս Սվիտալսկին նաեւ հույս հայտնեց, որ Հայաստան-Եվրամիություն նախաստորագրված նոր համապարփակ շրջանակային համաձայնագիրն այս տարվա նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության Բրյուսելի գագաթնաժողովին պատրաստ կլիկնի ստորագրման: «Այժմ մնացել են տեխնիկական հարցեր, որոնք լուծվում են», - ասաց նա:
Համաժողովին համասնակից ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ևս հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ ՀՀ-ը եւ ԵՄ-ը նոր համաձայնագիր կստորագերն: «Այժմ ընթանում Եվրամիության ներսում իրավական հղկման գործընթաց: Այնուհետեւ պայամանագիրը կթարգմանվի հայերեն ու ԵՄ անդամ պետությունների լեզուներով, որից հետո կներկայացվի ստորագրման», - ասաց նա՝ հույս հայտնելով, որ ապագայում ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումից հետո համագործակցության և աջակցության շրջանակները կընդլայնվեն: