24.11.2024
Թուրքիա – Ադրբեջան – Վրաստան. Ռազմական եռամիասնություն ընդդեմ հայ – ռուսական տանդեմի
prev Նախորդ նորություն

Դեսպանից հինգ պակաս. Ինչո՞ւ հենց Սերգեյ Մինասյանը

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը կնշանակվի Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում:

VERELQ-ի աղբյուրների հաղորդմամբ, քաղաքական այս նշանակման համար կարևոր դեր է խաղացել ոչ միայն այն հանգամանքը, որ Մինասյանը ծնունդով Ջավախքից է, այլև երկար տարիներ իր գործունեությունը ուղղակիորեն կապված է տարածաշրջանային անցուդարձի և Արևմուտքի հետ, ու լիովին տեղավորվում է Հայաստան - Եվրամիություն փոխհարաբերությունների տրամաբանության մեջ: Այսինքն, Մինասյանն ընդունելի է և՛ Վրաստանում, և՛ եվրոպացի շրջանակների կողմից, և՛ լավ պատկերացում ունի տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Մեր աղբյուրները նաև նշում  են, որ Սերգեյ Մինասյանը, որը նախկինում բավականին հաճախակի էր այցելում Վրաստան և մասնակցում տարբեր քաղաքագիտական միջոցառումների կամ հանդիպումների, արդեն մի քանի ամիս է նման այցեր չի կատարել և Թբիլիսիում նրան սպասում են արդեն լրիվ նոր կարգավիճակով:
 
Բնականաբար, Սերգեյ Մինասյանը չի շտապում բացել փակագծերը իր նշանակման մասով: VERELQ-ի հետ զրույցում նա նշեց, որ ո՛չ հերքում և ո՛չ էլ հաստատում է տվյալ տեղեկատվությունը:

Հիշեցնենք, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը այդ պաշտնին նշանակվել է 2014 թվականի հունիսի 24-ին: Իսկ երեք տարի անց՝ մինչև հունիսի վերջ, կհայտարարվի Սերգեյ Մինասյանի նշանակման մասին: