24.11.2024
Վրաստանում «Կալաշնիկով» խորհրդային գնդացիրները կփոխարինեն ամերիկյան «Մ- 240»-ով
prev Նախորդ նորություն

Թուրքիա – Ադրբեջան – Վրաստան. Ռազմական եռամիասնություն ընդդեմ հայ – ռուսական տանդեմի

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը ստեղծում են ռազմական եռամիասնություն։ Դաշնակիցներ կորցնող Էրդողանը փորձում է իրեն ենթարկեցնել Հարավային Կովկասը, փոխանցում է rosbalt.ru կայքը։


Անկարայի համար դա շանս է ընդլայնել իր ռազմա–քաղաքական, մշակութային, տնտեսական և գաղափարական ազդեցության գոտին Հարավային Կովկասում, որը ՌԴ–ն և Իրանը համարում են սեփական ազդեցության գոտիներ։ Բացի այդ, Թուրքիան ցանկանում է վերածվել գազային «միջանցքի», իսկ առանց ադրբեջանական կամ այլ կասպյան գազի, որն անցնելու է Վրաստանի տարածքովն դա անելն անհնար է։

Վերոնշյալը խոսում է այն մասին, որ Թուրքիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ` իր ներդրումները, Վրաստանի ու Ադրբեջանի հետ տնտեսական կապերը պահպանելու տրամաբանությունից ելնելով։

Ինչ վերաբերվում է Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի եռակողմ զորավարժություններին, ապա դա ուղղված է ռուս–հայկական ռազմական համագործակցության և Գյումրի քաղաքում ռուսական ռազմակայանի ուժեղացման դեմ։