24.11.2024
Amnesty International-ն անհանգստացած է Թբիլիսիում ադրբեջանցի լրագրողի առևանգման փաստով
prev Նախորդ նորություն

Բաքուն ընդունում է Հս. Կիպրոսի թուրքերի ինքնորոշման իրավունքը

Բաքուն խիստ մտահոգված է Կիպրոսի ԱԳ նախարարի հայտարարությամբ Արցախի և ղարաբաղյան հակամարտության մասին՝ համարելով, որ այն հակասում է «միջազգային իրավունքին և նպաստում է Հայաստանի քաղաքականությանն Ադրբեջանի դեմ»:

Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսը ՀՀ ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայերի պատմական տարածքն է, նրանք այնտեղ միշտ են եղել, պայքարել են իրենց անվտանգության համար և անկախություն հռչակել։ Վիգեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Իոաննիս Կասուլիդեսին՝ Արցախի հարցում հստակ և հետևողական դիրքորոշման համար, նշելով, որ այն չափազանց կարևոր է բարեկամ Հայաստանի համար։ Կասուլիդեսը ասել է նաև, որ սխալ է զուգահեռներ անցկացնելը երկու այս խնդիրների միջև:

Հաջիևն ասել է նաև, որ Հյուսիսային Կիպրոսն այն տարածքն է, «որտեղ թուրքերը դարերով ապրել են որպես բնիկ ժողովուրդ և իրենք էլ ինքնորոշվելու իրավունք ունեն»:

Հաջիևն ասել է նաև, թե ՀՀ և Կիպրոսի ռազմական գործակցությունը «հարցեր և կասկածներ» է առաջացնում և հույս է հայտնել, որ այդ «հարցը կքննարկվի ԵՄ և ԵԱՀԿ կողմից»:

Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը երախտագիտություն է հայտնել Կիպոսի նախագահին՝ Արցախի հարցում կառուցողական և հետևողական դիրքորոշման համար։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների փոխգործակցության զարգացման համար առկա է մեծ ներուժ, որը պետք է իրացնել։