10.05.2025
Էրդողանի խորհրդական. Թուրքական բանակը 90 կմ խորացել է Սիրիայի տարածքում
27.02.2017
Էրդողանի խորհրդական. Թուրքական բանակը 90 կմ խորացել է Սիրիայի տարածքում

Թուրքական բանակը 90 կմ խորացել է Սիրիայի տարածքում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողության շրջանակում և մտադիր է շարունակել առաջխաղացումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիկը: «Այսօր թուրքական բանակը 90 կմ խորացել է Սիրիայի տարածքում և մենք վերահսկում ենք այդ տարածքը»,- ասել է Չևիկը «Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները. Լարվածության շրջանից դեպի համագործակցության ամրապնդում» թեմայով խորհրդաժողովում, գրում է ՌԻԱ Նովոստին: Չևիկը հայտարարել է նաև, որ Անկարան շարունակելու է գործողությունը: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում`չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: