24.11.2024
Մեկնարկել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը
prev Նախորդ նորություն

Վրաստանում հայ-ռուսական գազատարի պայթեցման փորձի մեջ մեղավոր է ճանաչվել 4 անձ

Վրաստանի դատախազության փոխանցմամբ, Ռուսաստանը Հայաստանին կապող գազատարի պայթեցման փորձի մեջ կասկածվող 4 անձինք մեղավոր են ճանաչվել: Ընդհանուր առմամբ, գործի վերաբերյալ Թբիլիսիի քաղաքային դատարանն ազատազրկման է դատապարտել 7 անձի, հայտնում է Ալիք Մեդիան:


Դատարանի որոշման համաձայն.


Բ.Բ.-ն մեղավոր է ճանաչվել ՔՕ 18, 323-րդ հոդվածի 2-րդ կետի «Ա» ենթակետի և 3231 հոդվածի առաջին մասի հատկանիշներով ու դատապարտվել 14 տարվա ազատազրկման


Ջ.Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՔՕ 18,323-րդ հոդվածի 2-րդ կետի «Ա» ենթակետի և 19, 3231 հոդվածի առաջին մասի հատկանիշներով և դատապարտվել 13 տարվա ազատազրկման


Մ.Վ․-ն արդարացվել է ՔՕ 3231 հոդվածի առաջին կետի հատկանիշներով, մեղավոր է ճանաչվել 18, 323-րդ հոդվածի 2-րդ կետի «Ա» ենթակետի հատկանիշներով և դատապարտվել 13 տարվա ազատազրկման:


Վ.Ր.-ն անմեղ է ճանաչվել ՔՕ 3231 հոդվածի առաջին կետով, իսկ 25, 18, 323-րդ հոդվածի 2-րդ կետի «Ա» ենթակետի համաձայն` դատապարտվել 12 տարվա ազատազրկման:


Ն.Ճ-ի համար ՔՕ 25, 3231 հոդվածը վերաորակվել է 25, 19, 236-րդ հոդվածի 4-րդ կետի և վերջինս դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:


Լ.Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՔՕ 3320-րդ հոդվածի առաջին կետի հատկանիշներով և դատապարտվել 2 տարվա ազատազրկման:


Ի.Բ.-ն մեղավոր է ճանաչվել ՔՕ 376-րդ հոդվածով և դատապարտվել 3 տարվա ազատազրկման:


Դատախազության տեղեկատվության համաձայն՝ դատավարությունը պարզել է, որ 2016 թվականին Բ.Բ.-ն, Վ.Ր-ն և Ջ.Մ-ն կապ են հաստատել միմյանց հետ և կազմակերպել ահաբեկչական գործողություն: Մասնավորապես՝ Սագուրամո գյուղի մոտակայքում գտնվող Ռուսաստանը Հայաստանին կապող գազատարը պլանավորել են պայթեցնել, ինչն էական վնաս կպատճառեր և ծանր հետևանքներ կունենար:


«Հանցավոր խմբի անդամները լավ ուսումնասիրել են տարանցիկ գազատարի աշխարհագրական դիրքը և Google Earth-ի քարտեզում խողովակաշարի վրա կետեր նշել:


2016 թվականի օգոստոսին, Բ.Բ.-ն և Ջ.Մ-ն կապ են հաստատել Ն.Ճ.-ի հետ, ով Դուշեթի շրջանի Չարգլի գյուղից է, և նրանից օգնություն խնդրել՝ տեղափոխել հրազեն, ռազմական նյութեր, պայթուցիկներ, որպեսզի իրականացնեն ահաբեկչական գործողություն: Վերջինս համաձայնել է: Օգոստոսի 20-ին Բ.Բ-ն և Ջ.Մ.-ն Ն.Ճ.-ի վարած ավտոմեքենայով ուղևորվել են Չարգալի գյուղ, որտեղ անտառից վերցրել են պայթուցիկներ և ռազմամթերք, այդ ժամանակ էլ իրավապահները ձերբակալել են նրանց»,- ասվում է հայտարարության մեջ:


Դատախազության փոխանցմամբ՝ այս ամենի մասին տեղյակ է եղել ոստիկանության պարեկային ծառայության աշխատակից Լ.Մ.-ն, ով հանցագործությունը կանխելու համար ոչինչ չի արել: Նշվածի մասին տեղյակ է եղել նաև Ի.Բ.-ն և չի հաղորդել իրավապահներին: