29.03.2024
Վրաստանում հայ-ռուսական գազատարի պայթեցման փորձի մեջ մեղավոր է ճանաչվել 4 անձ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ադրբեջանի ու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները

Վրաստանի կառավարությունում տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի դիմավորման հանդիսավոր արարողությունը:


Թուրքիայի վարչապետը Վրաստանում է ժամանել պաշտոնական այցով: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն, Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին, Էկոնոմիկայի նախարար Նիհադ Զեյբեքչին, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքին, Սննդի, գյուղատնտեսության և անասնաբուծության նախարար Փարուք Չելիքը, Առևտրի և մաքսային հարցերով նախարար Բյուլենթ Թեփենքչին, Տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը:


Թուրքիայի և Վրաստանի վարչապետները հանդես կգան համատեղ ասուլիսով։


Նշենք, որ այսօր Վրաստանում եմ գտնվում նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները: Այսօր Բաթումիում նախատեսված է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Հանդիպմանը քննարկվելիք հարցերի օրակարգի մասին դեռեւս տեղեկություն չկա:

ՀՀ ԶՈՒ խումբը կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2017»  համատեղ զորավարժությանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար