30.11.2024
Փորձագետ. Կոռուպցիան «քայքայում» է Ադրբեջանը
19.01.2017
Փորձագետ. Կոռուպցիան «քայքայում» է Ադրբեջանը

2016թ.–ին կոռուպցիայի մակարդակն Ադրբեջանում չի նվազել։ Ավելին, չկան պատճառներ լավատեսական կանխատեսումներ անել 2017թ.–ի համար։ Քաղաքացիները հուսալքվել են այդ խնդրի պատճառով։ Այդ մասին Echo.az–ին հայտարարարել է էկոնոմիկայի հարցերով փորձագետ Օքթայ Ահվերդիևը։ Նրա խոսքով, դժվար է նկատել պետական մակարդակով լուրջ պայքար կոռուպցիայի դեմ։ Ըստ նրա, իրավապահներն իհարկե մանր կոռուպցիայի համար ձերբակալություններ են իրականացվում, սակայն «խոշոր» հանցագործները մնում են անպատիժ ու զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ։ Փորձագետը նշել է, որ եթե Ադրբեջանի կառավարությունը հետագայում նույնպես աչք փակի կոռուպցիայի երևույթի նկատմամբ, ապա պետությունը կհայտնվի ճահճում։ Նա այս տարի նույնպես ոչ մի լավատեսական կանխատեսումեր չի անում Ադրբեջանում կոռուպցիայի դեմ պայքարում։ «Կոռուպցիան ժանգ է, որը քայքայում է Ադրբեջանը»,–հավելել է նա։